-
03.11.2017|
00:27
Ինչ-որ բան չստացվեց հենց էն գլխից. Լավրովը կանխեց ԱԳ նախարարի պաշտոնից Էդվարդ Նալբանդյանի «հեռացումը», Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպչական մաստեր-կլաս տված, դիվանագիտական լեզվին ու «նանո» նրբություններին տիրապետող Վիգեն Սարգսյանը, որ պետք է ղեկավարեր արտաքին գերատեսչությունը, «գնաց» ղեկավարելու ուժային կառույցներից ամենաուժայինը: Չնայած վատ ընտրություն չէր:
-
02.11.2017|
10:07
ԱՄՆ-ը խաղարկում է հերթական հաղթաթուղթը, որ խոչընդոտի թուրքական պաշտպանական համակարգի ամրապնդմանը։ Վաշինգտոնը պատրաստվում է սև ցուցակում ներառել С-400 հրթիռներ արտադրող ռուսական ընկերությունները, որ պատրվակ կդառնա այդ հրթիռները գնող Թուրքիայի դեմ պատժամիջոցների որոշում ընդունելու։
-
01.11.2017|
10:01
Ռուսական 39 ձեռնարկությունների ու գերատեսչությունների դեմ պատժամիջոցները, որոնց մասին ԱՄՆ-ը հայտարարեց անցած ուրբաթ, կարող են բարդացնել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը օտարերկրյա պետությունների հետ` կարծում են փորձագետները:
-
30.10.2017|
19:38
Մեքսիկական Գերերո նահանգում 2 մարդ է զոհվել ֆուտբոլի սիրողական թիմերի հանդիպման ժամանակ` զինված անձինք ֆուտբոլիստների ուղղությամբ կրակ են բացել մարզադաշտում: Վնասվածքներ է ստացել 3 մարդ, 2-ն ավելի ուշ մահացել են: Երրորդի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
-
-
30.10.2017|
10:17
Թուրք-ամերիկյան հարաբերություններն անցնում են լուրջ փորձությունների միջով։ Միջպետական խնդիրներն ավելի ու ավելի թանկ են արժենում ժողովուրդներին։
-
28.10.2017|
19:30
Արդեն հինգերորդ տարին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու զորամասերում ծառայող իրենց զավակներին: Հերթական այս այցին, հարավարևելյան սահմանամերձ զորամասերից մեկն ուղևորվող ավտոբուսով, ծնողների հետ միասին մեկնեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
-
27.10.2017|
07:49
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը շատ հետաքրքիր ընթացք ստացավ: Իշխանությունն ու ընդդիմությունը սկսեցին իրար մեղադրել չծառայած լինելու մեջ: ՈՒմ «հանցանքն» է ավելի մեծ, ով քանի օր ու ժամ, քանի պատվոգիր ու կոչում է ստացել մեկ օր իսկ մարտական ծառայություն չանցկացրած:
-
26.10.2017|
19:27
Իրաքի կառավարական ուժերը հինգշաբթի հարձակվել են երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին պատվարի վրա: Ռազմարշավն սկսելու հրամանը տվել Է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին՝ հանրապետության զինված ուժերի հրամանատարը, հայտնել են նրա աշխատակազմից:
-
26.10.2017|
12:43
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին: